ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և կանխատեսել ենք, իրանա֊ադրբեջանական լարվածությունը գնում է դեպի թուլացում։
Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարները ունեցել են հեռախոսային զրույց, որի ընթացքում ընդգծել են, որ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
Հարթվե՞լ են արդյոք իրենց միջև խնդիրները։
Ո՛չ…
Քանզի ո՛չ Իսրայլեը դուրս եկավ Ադրբեջանից, ո՛չ էլ հստակ Սյունիքի ճանապարհի խնդիրը հանգուցալուծվեցին։
Սակայն իրանցիների ռազմական և դիվանագիտական ճնշումը ակնհայտ ցույց տվեց բոլոր տարածաշրջանային խաղացողներին, որ իրանցիները ունեն կամք և հնարավորություններ բոլոր միջոցներով պաշտպանել իրենց շահերը և սա հանդիսանում է գլխավոր արդյունքը իրանցիների համար։
Այնպես որ՝ ոչ մի բան առայժմ ավարտված չէ, ավելի շուտ անցել է՝ քրոնիկ դիմակայութան փուլ»։