«Առջևում լրջագույն դիմակայության և փորձության ամիսներ են։ Ասվածի վկայությունն են արցախյան ճակատի երեկվա և այսօրվա իրադարձությունները,- հանրահավաքի ժամանակ, հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանը։
«Ադրբեջանը նորից փորձում է լարել իրավիճակը և սպառնալ պատերազմի վերսկսումով՝ այսպիսով փորձելով արագացնել դեպքերի ընթացքը՝ հենվելով Հայաստանի ինքնիշխանության վերջին մնացորնդները վաճառելու և դրանց ընդամենը ռուս-թուրքական սիրախաղի շահերին ծառայեցնելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության վրա»,- նշեց նա։
«Ինչպես անցած դարասկզբին, այնպես էլ հիմա ռուսական ներկայիս իշխանությունները հայկական գաղությանին ադմինիստրացիայից պահանջում են հրաժարվել բազմավեկտոր դիվանագիտությունից։ Հայաստանում գտնվող խորհրդային չեկիստապետությանը նորից Մոսկվա են հրավիրում և բաց տեքստով ստիպում են հակադրվել Արևմուտքին։ Չի՛ հաջողվելու։ Կայսրության ֆանտոմային ցավերով տառապող պարո՛ն Պուտին, չի՛ հաջողվելու»,- հայտարարեց Չուքասզյանը։