Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությո՛ւն, Անահիտ Ավանեսյա՛ն, Գայանե Սահակյա՛ն, զինվորականները հայտնում են, որ հատկապես դիրքապահների շրջանում նկատվում է վիրուսային հիվանդությունների սրացում։ Նրանցից մի քանիսը խնդրեցին ձեզ հղել հարց, թե ինչո՞ւ բանակում COVID-19 ի ու սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ չեք անում։ Էս նույն իրավիճակը պատերազմի ժամանակ եմ նկատել և հրապարակավ եմ հարցս ուղղում, որ իմ լրագրող ընկերներն էլ տեսնեն ձեր պատասխանը»։