«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա։ Քննարկումներն առայժմ ավարտված չեն։ Դրանք կավարտվեն, երբ ստորագրվի միջկառավարական համաձայնագիր։ Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է (1000 խորանարդ մետրը 165 դոլար), ապա սակագների բարձրացում չի լինի։ Ամեն դեպքում էներգետիկ համակարգում վերանայումներ կատարվում են ամեն տարի՝ անկախ այն բանից՝ կանդրադառնա՞ դա սպառողի վրա, թե՞ ոչ»,- ԱԺ ճեպազրույցում, անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացմանը, ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով․ «Չեմ կարող պնդել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի»։

Պաշտոնյան նշեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունում ջրի կորուստները կազմում են 80 տոկոս, սակայն դա կապված չէ սակագինը բարձրացնելու մտադրության հետ։