Կորոնավիրուսի Դելտա շտամի AY.4.2 տարատեսակ է հայտնաբերվել Ռուսաստանում ուսումնասիրված առանձին դեպքերում, հնարավոր է դրա լայն տարածում։ Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի Հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Հաֆիզովը, փոխանցում է RIA Novosti-ն։

Նա նշել է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը բավարար արդյունավետ են նաև AY.4.2-ի դեմ։

Երեկ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել էր, որ երկրում տարածվում է Դելտա շտամի նոր տարբերակը։ Բրիտանացի գիտնականների տվյալներով՝ AY.4.2 –ը կարող է 10-15%-ով ավելի վարակիչ լինել, քան Դելտա շտամը։