Իրանն արգելել է իր բեռնատարներին Բերձորի միջանցքով մուտք գործել Արցախ:

Որոշումն արդեն ստորագրել է Իրանի միջազգային տրանսպորտի, ավտոճանապարհների տարանցման և տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ջավադ Խիդայաթին:

Որոշման մեջ նշվում է, որ «Իրանի քաղաքացիներին և վարորդներին արգելվում է մուտք գործել Ղարաբաղ և Լաչինի միջանցք, որոնք Ադրբեջանի տարածք են»: