Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 16-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայան՝ հանձնաժողովում քննարկվելու են սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը:

Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո կհաղորդվեն մանրամասներ: