Թուրքիայում փառատոնի ժամանակ երկու պարաշյուտիստներ օդում բախվել են ու ընկել ծովը։ Միջադեպը տեսանկարահանել և տեղադրել է Shot Telegram ալիքը:

Դեպքը տեղի է ունեցել Օլուդենիզ առողջարանային գոտում։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է 20 մետր բարձրության վրա մի մարդ ականատեսների աչքի առաջ պարաշյուտը բացելուց հետո բախվում մյուս պարաշյուտիստին։ Հետո նրանք սկսում են օդում պտտվելով իջնել։

Փրկարարները պարաշյուտիստներին օպերատիվ կերպով ափ են դուրս բերել։ Նրանցից մեկը 28-ամյա ուկրաինուհի է։ Այս պահին երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում։