Բառերը, որ մենք ասում ենք մեր երեխաներին, ունեն իրական կախարդական ուժ: Այն, ինչ նրանք լսում են ամենաթանկ մարդկանցից, օգնում է նրանց աճել, զարգանալ, դառնալ ավելի լավը, ավելի ուժեղ, ավելի իմաստուն:

Եվ այսպես, եթե ուզում եք մեծացնել երջանիկ և հաջողակ երեխա, աշխատեք որքան հնարավոր է ավելի հաճախ յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում ասել նրան հետևյալ 8 արտահայտությունները:

1. «Ես սիրում եմ քեզ»

Դենիել Վոնգը՝ «Երջանիկ ուսանող» գրքի հեղինակը, բացատրում է, թե ինչու է այդքան կարևոր ասել այս բառերը երեխային:
«Հնարավոր է՝ Ձեզ համար անսովոր է միշտ կրկնել երեխային՝ «Ես սիրում եմ քեզ», հատկապես, եթե դա ընդունված չէ ձեր ընտանիքում: Բայց ես խնդրում եմ ձեզ գոնե ամիսը մեկ անգամ ասել դա երեխային: Իսկ եթե դուք հիշեցնեք երեխային այն մասին, թե ինչպես եք իրեն սիրում, շաբաթը կամ օրը մեկ անգամ, ավելի լավ»:
Դուք չեք պատկերացնում, թե ինչքան երեխա է մեծանում այն համոզմամբ, որ իրեն ոչ ոք չի սիրում: Մի՞թե այդքան դժվար է երեխային ասել այդ 3 պարզ բառերը:

2. «Ես միշտ կլինեմ քո կողքին»

Մեզ միայն թվում է, որ մանկությունը բացարձակ երջանիկ ժամանակ է: Երեխաները նույնպես անհանգստանում են, նրանց շատ բան վախեցնում է: Ահա թե ինչու է նրանց համար այդքան կարևոր իմանալ, որ իրենք մենակ չեն, Դուք չեք թողնի նրանց և կօգնեք հաղթահարել բոլոր վախերը:

3. «Էմոցիաները նորմալ են»

Մենք բոլորս մարդ ենք. և զայրանում ենք, և սխալվում: Պատմեք երեխաներին, թե ինչպես եք ինքներդ գլուխ հանում էմոցիաներից. դա կօգնի նրանց ապագայում: Որքան հնարավոր է շատ ցույց տվեք նրանց, որ էմոցիաները նորմալ են:

4. «Կներես, ես ճիշտ չեմ եղել և ես զղջում եմ»

Մի վախեցեք ընդունել ձեր մեղքը, եթե ինչ-որ բան այնպես չեք արել: Մեծահասակների համար հաճելի չէ խոստովանել, որ անարդար են եղել երեխայի նկատմամբ և նեղացրել են նրան: Սակայն դա ընդունելը շատ կարևոր է:

5. «Ես հավատում եմ քեզ»

Երբ Ձեր երեխան գալիս է և պատմում է ինչ-որ անհավանական պլանների կամ չափազանց խիզախ երազանքների մասին, մի կտրեք նրա թևերը: Ձեզնից բացի, էլ ո՞վ կարող է օգնել նրան: Աշխատեք օգնել ինչով կարող եք, համոզեք նրան, որ հավատում եք իրեն:
Երբ երեխային անկեղծ հավատում են, նա շատ ավելի հեշտ է հասնում իր նպատակներին:

6. «Լսում եմ քեզ»

Երեխաների համար շատ կարևոր է, որ իրենց լսեն և, ամենագլխավորը՝ հասկանան: Ծնողներն ամենակարևոր մարդիկ են նրանց կյանքում, և երբ նրանք ինչ-որ բան են պատմում, համոզվեք, որ նրանք հաստատ գիտեն, որ դա Ձեզ համար շատ կարևոր է:

7. «Ես այնպես եմ հպարտանում քեզնով»

Յուրաքանչյուր գովասանքի խոսք հսկայական նշանակություն ունի երեխայի համար: Միշտ գովասանքի խոսքեր ասեք երեխաներին:

8. «Ինչպե՞ս անցավ օրդ»

Եթե Դուք նույնիսկ ամբողջ օրն անցկացրել եք երեխայի հետ, այս արտահայտությունը շատ կարևոր է: Երբ Դուք հարցնում եք, թե ինչպես է անցել նրա օրը, ապա թույլ եք տալիս երեխային կիսվել իր զգացումներով, մտքերով, փորձով և դրանով նրա օրը դարձնում եք ավելի լավը: