«Շատ էժան շահարկումներ եք անում. սկսում եք քրիստոնեական արժեքների, ավանդույթների հետ կապել»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով քննարկվող նախագծին: Երբ դահլիճից հնչեց ընդդիմադիր Գեղամ Նազարյանի արձագանքը, Արսեն Թորոսյանն ասաց. «Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն: Ի տարբերություն շատերի՝ չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելիությունը»:

Հիշեցնենք՝ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունը. առաջարկվում է հունվարի 2-ից 5-ը, ինչպես նաև 7-ը սահմանել աշխատանքային: