«Ալ Ղայիդան» խոստացել է կազմակերպել «վրեժխնդրության ալիք» Սիրիայի կառավարության ռազմակայանների նկատմամբ ի պատասխան Դամասկոսի մերձակայքում ենթադրելի քիմիական հարձակման: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս մասին հայտարարել է «Ալ Ղայիդայի» հետ կապված «Իրաքի իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումը: Գլխավոր հարվածը խոստացել են հասցնել Դամասկոսում գտնվող ռազմակայաններին, այդ թվում նաև զինվորների նախապատրաստման, ռազմական ենթակառուցվածքների, մատակարարման կենտրոններին:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, համաձայն որի սիրիացի ապստամբները ՆԱՏՕ-ին են փոխանցել նպատակակետերի ցանկ, որոնք պետք է վերացնել: