Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման համար քարտեզներ ունի ոչ միայն ՌԴ-ն, այլ նաեւ Հայաստանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նաեւ մեկնաբանեց նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի գխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Երեւանը քննարկման համար շատ թեմաներ ունեն։