Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այնտեղ արդեն երեք օր է՝ կորոնավիրուսի օրական 40 հազարից ավելի դեպք է հաստատվում։ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդությունը նաև 1155 մարդու կյանք է խլել։

Իրավիճակը ծանր է նաև Մոսկվայում։ Ըստ Մոսկվայի քաղաքապես Սերգեյ Սոբյանինի՝ վերջին մեկ շաբաթում ծանր վիճակում հոսպիտալացվել է շուրջ 10 հազար քովիդով հիվանդ։

Հիշեցնենք՝ վիրուսի տարածումը զսպելու համար Ռուսաստանում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքյին օրեր են հայտարարվել, որոնք Մոսկվայում և մի շարք շրջաններում ուղեկցվում են խիստ սահմանափակումներով և լոքդաունով։