Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով Մայր աթոռի առաջարկին՝ ոչ աշխատանքային պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը, ասել է. «Մեզ մոտ եկեղեցին ու պետությունն անջատ են գործում, իհարկե, հաշվի ենք առնում ցանկությունները, որ կան, բայց զարմանք եմ հայտնում՝ ինչու չեն առաջարկում 31-ն ու 1-ը չնշել, որոնք եկեղեցական՝ հոգևոր նշանակության տոներ չեն»: Դիտարկմանը՝ 31-ին ու 1-ին Ամանոր է, ասել է. «Հա, չէ, ուզում եմ ասել, չենք կարող առաջնորդվել միայն հոգևոր օրերը.... Կարևորագույն հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են