Երեւանում, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության դիմաց, Հերացի փողոցի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները, իսկ մինչ ավտոմեքենայից դուրս բերելը շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։