Լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ նրա աշխատասենյակում և՞ս փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը. «Հեղափոխական թիմը պատուհաններից դուրս էր շպրտում Սերժ Սարգսյանի լուսանկարները: Ի՞նչ է փոխվել, որ երկրի ղեկավարի լուսանկարներն այժմ հայտնվել են պաշտոնյաների աշխատասենյակներում: Որոշումներ կայացնելիս՝ նայո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի լուսանկարին»,- հարցրին նրանք:

Հարությունյանն արձագանքեց, որ «ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է»: