Կլիմայի փոփոխության արդյունքում որոշ կղզիապետություններ, ինչպիսիք են Կիրիբատին, Տուվալուն ու Մարշալյան կղզիները, կարող են անհետանալ Երկրի երեսից, ասել է Կիրիբատիում գլոբալ բնապահպանական ՀԿ-ի՝ Climate Action Network-ի համակարգող Պելենիզա Ալոֆան: Նա նշել է. որ գլոբալ տաքացումը հանգեցնում է սառցադաշտերի հալվելուն և, հետևաբար, ծովի մակարդակի բարձրացմանը, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել կղզիների ջրասուզման, ինչպես նաև՝ տրոպիկական փոթորիկների ուժգնացման։

Այս կապակցությամբ Ալոֆան ասել է, որ Գլազգոյում ՄԱԿ-ի գագաթնաժողովը չափազանց կարևոր իրադարձություն է իր պետության համար։