«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ նոյեմբերի 7-ին կայանալիք հանրահավաքը, որը պետք է տեղի ունենար Հանրապետության հրապարակում, իշխանությունները թույլ չեն տալիս։ «Մենք ուզում ենք տարածել՝ մարդիկ իմանան, որ հանրահավաքի վայրը փոխվել է․ կհանդիպենք դարձյալ նոյեմբերի 7-ին, ժամը 17։00-ին, Սասունցի Դավթի արձանի մոտ»,- ասաց նա:

«Այս քայլն անում ենք նրա համար, որ մեր ազգը համախմբվի և թույլ չտա, որ Նիկոլ Փաշինյանը կառավարի մեր երկիրը, ներկայացնի մեր երկիրը»,- հավելեց երգիչը: