Այսօր օգոստոսի 27-ին լրատվական միջոցները հայտնել են Փենսիլվանիայի բնակչուհի 26 ամյա Ամանդա Քեթրին Հայնի ձերբակալության մասին, ով Starters Pub սպորտային ակումբի զուգարանում ծնել է երեխայի, այնուհետև խեղդել նրան և վերադարձել ընկերների մոտ շարունակելու նայել հեռուստացույցով հեռարձակվող ձեռնամարտը:
Այս մասին մասնավորապես գրում է տեղական The Lehigh Valley Express-Times-ը:
Երեխայի դիակը պլաստիկ պարկի մեջ հայտնաբերվել է հաջորդ օրը դռնապանի կողմից, ում կանչել էին խցանված զուգարանը սարքելու համար: Ավելի վաղ ակումբի հաճախորդները զուգարանում հայտնաբերել էին արյան հետքեր:
Հեյնի ընկերները պատմել է, որ գնացել է զուգարան բողոքելով փորի ցավերից և բացակայել շուրջ 40 րոպե: Երիտասարդները անհանգստացել են և անգամ տեքստային հաղորդագրություն ուղարկել նրա հեռախոսին: Իսկ երբ երիտասարդ աղջիկը վերադարձել է նրա շորերը և ձեռքերը թաթախված են եղել արյամբ, սակայն նա հաստատել է, որ իրեն լավ է զգում և ինչ-որ հատուկ բան նրա հետ զուգարանում բան չի եղել:
Պաթոլոգանատոմիական փորձաքննությունը հաստատել է, որ երեխան եղել է առողջ և մահը վրա է հասել խեղդելուց հետո: Նախօրեին Հեյնի նկատմամբ մեղադրանքներ է հարուցվել կանխամտածված սպանության համար: Համաձայն նահանգի օրենքների այդ հանցագործության համար նախատեսված է կախաղանի միջոցով մահապատիժ:
Հետաքննության ժամանակ կինը նշել է, որ իր հղիության մասին նա իմացել է այս տարվա մայիսին, սակայն ոչ մեկին այդ մասին չի պատմել: Նա նաև չի իմացել, թե երբ է ծնելու: