ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի օրակարգում ներառված է «Կանաց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

Ըստ այդմ առաջարկվում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 20-ի օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

Ներկայացվելու է նաև Օրենքի 5-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին առաջարկ: Ըստ դրա առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով:

Նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի խուսափել օրենքով ամրագրված ձևակերպումների տարընթերցումներից: