Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի պաշտոնական բաժանումից մի քանի օր անց լրատվական միջոցներում լուրեր են տարածվել, որ իտալացի դերասանուհի և մոդելը իր ամուսնուց հեռացել է ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովի մոտ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները Բելուչին և Իսմայիլովը իրար հանդիպել են Անթալիայում օլիգարխի հյուրանոցներից մեկի մեկի բացման ժամանակ: Այդ ժամանակ հրավիրվածների թվում եղել են նաև Շերոն Սթոունը, Ռիչարդ Գիրը և Ֆիլիպ Կիրկորովը:
Մինչ 48 ամյա Մոնիկան չի մեկնաբանում իր սիրավեպի մասին լուրերը(նա գտնվում է Սերբիայում և մասնակցում է Էմիր Կուստուրիցայի ֆիլմի նկարահանումներին), մեկնաբանություններ չի տալիս նաև 56 ամյա գործարարը:
Հիշեցնենք, որ դերասաններ Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի բաժանման մասին հայտնի է դարձել օգոստոսի 26-ին: Աստղային զույգը ամուսնացել էր 1999 թվականի սեպտեմբերի 9-ին: Մինչև իրենց հարաբերությունների պաշտոնականացումը սիրահարները հանդիպել են շուրջ հինգ տարի: Բելուչին իր ամուսնու համար ծնել է երկու երեխա: 2004 թվականին ծնվել է Դևան, իսկ վեց տարի անց` Լեոնին: