ԱԺ հանձնաժողովի նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ասաց, որ այն շարունակում է մնալ լարված. «Ցավոք, պետք է նշեմ, որ գիշերն ունեցել ենք հղի կնոջ մահ՝ քովիդով պայմանավորված: Դելտա շտամը դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով, մեր հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Ունենք հարյուրից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսն ունեն թոքաբորբ»: