«Դելտա շտամը որոշակի ծանր ընթացք է ունենում նաև երեխաների մոտ»,- ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ բացի մանկահասակներից, երիտասարդների շրջանում ունենք հիվանդության ծանր ընթացք, մահացության դեպքեր: «Ամիսը մեկ անգամ հրապարակում ենք քովիդով պայմանավորված հիվանդացության, մահացության սեռատարիքային կազմը, որը լինելու է պարբերական»,- ասաց նա: