Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19։47-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել հարակից ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա․ Կ․-ն (ծնված 1966 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ձորից։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության: