Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022 թվականի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Կարող եմ ասել՝ սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, միանշանակ, չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են», - նշեց Բաղրամյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:


Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին՝ նա ասաց, թե այդ մասով դեռ քննարկումներ են ընթանում:

«Վերջնական հաշվեկշիռները երբ ստանանք, նոյեմբերի վերջ կամ դեկտեմբերի սկզբին կարող եմ ասել: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն», - նշեց Բաղրամյանը: