Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,- նշել է Գրիգորյանը։

Մանրամասները` տեսանյութում: