Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը և պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասին վերաբերող:


Ֆրանսիայի ԱԳՆ կայքի հաղորդմամբ՝ հանդիպմանը ֆրանսիացի նախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերի կարևորությանը՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, Բելառուսում, Ուկրաինայում և Իրանում։

Ֆրանսիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ, որպեսզի Իրանը հնարավորիս շուտ վերադառնա միջուկային գործարքի պայմանների կատարման։