ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի ոստիկաններից վախեցած Հայաստանի ոստիկանները, ընտրությունների օրը կապանցիներին վախեցնելու համար, Երևանից Կապան գնալուց ստիպված են անցնել ոչ թե միջպետական, այլ հանդամիջյան, գյուղական շրջանցող ճանապարհներով, վախվորած ու գաղտագողի։ Հայ ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, որ իրեն վախեցնողները ոչ միայն թուրքերն են, այլև թուրքերից վախեցողները»։