Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 21:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Բորիկ Պ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում