2021 թվականի օգոստոսին պաշտպանության նախարար նշանակված Արշակ Կարապետյանն ազատվել է աշխատանքից, այդ պաշտոնում նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Ինչու՞ Կարապետյանին ազատեցին աշխատանքից։

Նոյեմբերի 8-ին, երբ Ալիևն ու Աքարը «տոնում էին» Շուշիի գրավումը, Արշակ Կարապետյանն այցելեց Արցախ։ Նույն օրը Շուշիի մատույցներում սպանվեց հայ երիտասարդ, իսկ մի քանի օր անց Արցախի քաղաքացին նռնակ նետեց ադրբեջանական դիրքի ուղղությամբ։

Զուգահեռ, Բաքվի զինուժը մի քանի ուղղությամբ ներխուժեց Սյունիքի մարզ, ռազմական տեխնիկայի կիրառմամբ, անցակետերի տեղադրմամբ և ճանապարհների փակմամբ։

Ավելի վաղ, Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ հրաման է տվել կրակ բացել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքում։

Նշանակումից հետո Արշակ Կարապետյանն այցելել էր Մոսկվա, որտեղ Սերգեյ Շոյգուն նրան դաշույն է նվիրել և ասել, որ դա կարելի է համարել ժամանակակից սպառազինության մատակարարման սկիզբ։ Որոշ ժամանակ անց Ալիևը հայտարարեց, որ Մոսկվան, ի պատասխան իրենց հարցմանը, հաստատել է, որ չի պատրաստվում զենք մատակարարել Հայաստանին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում