Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով։