Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը: «Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, շարունակելու է քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու, եռակողմ պայմանավորվածություններն իրագործելու հարցում»,- նշված է տեքստում: