ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային հեռուստաըներության» ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հարձակում է գործել ՀՀ արևելյան սահմանի ուղղությամբ։

«Մայիսի 12-ից սկսած՝ Հայաստանի սուվերեն տարածքում են գտնվում Ադրբեջանի ԶՈՒ-ն, և ՀՀ սուվերեն տարածքի խախտումով են գտնվում։ Այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա կիրառելու հետ։ Բայց նրանք նաև փորձել են օգտագործել ՀՀ սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-ն։

Այս համատեքստում մենք կարևոր ենք համարում ընդգծել․ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք ՌԴ-ին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»,-ասել է նա, ապա հավելել, որ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու։

«Ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և ՀՀ-ն կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։