Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել: Միջադեպի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ոստիկանության լրատվության վարչությունից, որտեղից հայտնեցին, որ պայթյունի վերաբերյալ ահազանգ ստացվել է. «Գյումրիում՝ Լալայան փողոցում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվածքներ ստացած մեկ երիտասարդ տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ»:

Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին, հավելելով, որ տեղի է ունենում նախաքննություն:

Tert.am-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել Լալայան փողոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է հայկական զորամաս, սակայն պայթյունը տեղի է ունեցել զորամասից դուրս և առնչություն չունի զորամասի հետ, վնասվածքներ ստացած անձը 18-ամյա երիտասարդ է: