Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, բայց դրա համար անհրաժեշտ է կողմերի փոխհամաձայնությունը, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը: «Հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն դրա հետ: Համոզված եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: