Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գիշերը Թբիլիսիի մատույցներում գտնվող Գլդանի շրջանի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոպիտալ։ Կադրերը հրապարակել է Pirveli TV-ն։

Նախկին նախագահին ճանապարհին ուղեկցել են նրան բուժող բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, մայրը՝ Գիուլի Ալասանիան, բանտային հիվանդանոցի բժիշկները, ինչպես նաև 2 փաստաբաններ։

Իրադրությունը հոսպիտալի մոտ եղել է հանգիստ, շենքը հսկողության տակ է վերցված եղել ոստիկանության կողմից։ Նրա պալատի պատուհաններին մետաղական ճաղավանդակներ են տեղադրվել։

Նշենք, որ  Սաակաշվիլին խոստացել էր տեղափոխությունից հետո դադարեցնել հացադուլը։