Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նրանք պայմանավորվել են նաև պաշտպանության նախարարների մակարդակով կապի ուղիղ գծի շուրջ՝ միջադեպերը կանխելու համար։