Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա արխիվային փաստաթղթի հրապարակումը լայն արձագանք գտավ։ Սիրելի՛ հայեր, Ազգային արխիվում պահպանված կլինեն նաև այդ տարածքի պատմական հուշարձանների, ինչպես նաև անտառային հողերի հատկացումների մասին արխիվային փաստաթղթեր։ Երևանաբնակ պատմաբանները կարող են այցելել Ազգային արխիվ և հանել համապատասխան փաստաթղթային ապացույցներ՝ դարձնելով հանրության սեփականությունը, որ բացվեն մոլորյալների աչքերը և հայոց հողի վրա մաքսակետ դնելը չհամարեն նորմալ երևույթ։ Այդպես մտածողները ազգի ու պետության դավաճաններ են»: