Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն կիրակի հայտնել է, որ քաղաքական գործչին բուժելու համար անհրաժեշտ է ներգրավել հոգեբանի և հոգեբույժի։ Այս մասին նա լրագրողներին ասել է Գորիի զինվորական հոսպիտալ կատարած այցից հետո։

Բժշկի կարծիքով՝ հնարավոր է, որ Սաակաշվիլիի վիճակի գնահատման համար պահանջվի արտասահմանցի մասնագետների ներգրավում։
Խոսելով իր պացիենտի առողջական վիճակի մասին՝ Կիպշիձեն նշել է, որ չի կարող ասել, թե վտանգն անցել է, և ամեն բան լավ է։

«Պետք է հետևել և տեսնել, ինչ և ինչպես կլինի։․․․ Բուժումը շարունակվում է, նկատվում է ընդհանուր թուլություն, գլխացավ, ճնշումը տատանվում է»,-բժշկի խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը։

Նրա խոսքով՝ հացադուլից հետո վերականգնողական գործընթացի առաջին օրը նորմալ է անցել, սակայն նյարդաբանությունն անհանգստություն է առաջացնում, և առաջիկա օրերին ծրագրվում է մասնագետների այց։ Բժիշկը նշել է, որ նման հիվանդների մոտ լինում է հետտրավմատիկ ախտանիշ, որը ենթակա է որոշակի և շատ բարդ բուժման։

Բժիշկը նաև նշել է, որ Սաակաշվիլին հոսպիտալում իրեն ավելի հանգիստ է զգում, քան բանտային հիվանդանոցո