ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ТАСС-ին հայտնել է, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին:

«Միջազգային մի շարք գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների: Հանրությանը կիրազեկենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է խոսնակը: