Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Ֆրանցիսկոս Սուսանոն, հայտնել է Կաբանկալան քաղաքի կառավարությունը Facebook-ում:

Տեղական առողջապահության վարչությունից հայտարարել են, որ թոշակառուն վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել:
Քաղաքային իշխանություններն ընդգծել են, որ մահացածի ՝ որպես մոլորակի ամենատարեց մարդու կարգավիճակը պաշտոնապես հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքով:

Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։