Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հայտնի դարձավ 29-ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանի սպանության հանգամանքները․ նրան դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել։ Քյարամյանի ղեկավարած քննչական կոմիտեն սպանությունը նախ որակել է որպես զենքի կանոնների խախտում, ապա վշտի մեջ թաղված եղբոր հայտարարություններից հետո, անցել անզգույշ սպանության իր նախընտրած վարկածին։ Դատախազությո՛ւն, վերահսկողություն գոյություն չունի։ Հենց դրա համար էլ վարչապետը բարձրացնում է նրանց աշխատավարձերը։ Բայց ինձ մի հարց է տանջում՝ ինչու է մեր հանրությունն այդպես սուր արձագանքում ադրբեջանցիների կողմից մեր զինվորների խոշտանգումներին, իսկ այս դեպքերին՝ ոչ։ Եղբայրը ցնցված է, որ հայերն են այդպես վարվել իր եղբոր հետ, բայց նա պատրաստ չէր ավելի մեծ ցնցման, որ բացահայտ սպանությունը դարձնելու են անզգույշ սպանություն։ Նորանշանակ պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել։ Մեկ զինվոր ավել, մեկ զինվոր պակաս, բան չի փոխում»։