Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկներն ու ԱԻՆ փրկարարները:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն, ապա քաղաքացիների ու ճանապարհաշինարարների օգնությամբ վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: