4 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել՝ Կոսովոյում դպրոցական ավտոբուսի վրա կրակոցների հետևանքով, հայտնում է Kosovo online-ը: Զոհերից երկուսը երեխաներ են:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան. ավտոբուսի վրա հարձակվել են մի խումբ դիմակավոր անձինք, սպանել վարորդին:

Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: