Արագածոտնի մարզում, նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել ժամը 12:45-ի սահմաններում Սադունց գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 51-ամյա Արտավազդ Հակոբյանի վարած Ford Transit մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 58-ամյա Պետրոս Պետրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 36-ամյա Լ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:


Բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: