Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր և կից գրել. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու արդեն մշակութային դարձած գլուխգործոցներ։
Երկուսն էլ Երևանի բարեկարգման քողի տակ...
Խնդրում եմ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևան քաղաքի պատմության թանգարանին հուշեք՝ ամենայն հարգանքով, որ իր հիմնական գործը ոչ թե ինչ-որ զարդեր ցուցադրելն է ( ՞), այլ, օրինակ, էս պատմական քարերն ու օրիգինալ պատուհաներն ու դռները պահելը, գույքագրելը և կոնսերվացնելը»։