Երեւանում, դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. Ժամը 22։35-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ դեպքի վայրից 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարարները, որոնք նախ կանխել են Mercedes-ում առաջացած կրակի տարածումը դեպի վթարված Opel, ապա մարել են այն։ Mercedes-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։