Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել: ՔՊ-ի օգտին քվեարկել է 420 մարդ, իսկ «Հզոր համայնք»-ի օգտին 728, «Հանրապետություն»-ը ստացել է 120 ձայն:

Նշենք, որ «Հզոր համայնք»-ի ցուցակում էր նաև Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը հեղափոխությունից առաջ հայտնվեց իշխանության թիրախում, նրան հրաժարական պարտադրեցին, սակայն նոր ընտրություններով գյուղը նորից վերադարձրեց իր համայնքապետին:

Ռաֆիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում այդ առիթով «Рафик послал всех нафиг» հումորային հոլովակն է հրապարակել: