Կորեայում երգչուհի Խեն Սն Վոլը, ով համաձայն ոչ պաշտոնական տվյալների եղել է երկրի նախագահ Կիմ Չեն Ինի նախկին սիրուհին, մի շարք ուրիշ դերասանուհիների հետ գնդկահարվել են: Երաժիշտներին մեղադրել են պոռնոգրաֆիկ ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար և դատապարտել մահապատժի: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Դաժան նորությունը հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները` հղում կատարելով չինական անանուն աղբյուրներին: Նրանց տվյալներով երգչուհի Խոն Սոն Վոլը և 11 երաժիշտ Ինհաուս երգչախմբից գնդկահարվել են օգոստոսի 20-ին: Դրա համար որպես ֆորմալ պատճառ հանդիսացել է Չինաստանում հայտնաբերված պորնոգրաֆիկ ֆիլմերը, որտեղ մասնակցել են հյուսիսկորեական դերասանները: Բացի դա երաժիշտների տանը հայտնաբերել են Աստվածաշնչի օրինակներ, որը ամենայն հավանականությամբ խստացրել է դատավճիռը:
Արդյունքում երաժիշտները մահապատժի են դատապարտվել, իսկ նրանց ընտանիքներ աքսորվել ճամբարներ: Սակայն արևմտյան փորձագետները համոզված են, որ այս գնդակահարությունների հետևում քաղաքական դրդապատճառներ կան: Այսպես Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տոշիմիցու Շիգեմուրայի կարծիքով երաժիշտները եթե մեղավոր լինեին մեծահասակաների համար կինոնկարում նկարահանվելու համար, նրանց միայն կձերբակալեին և մահապատժի չէին ենթարկի:
Տարածված լուրերի համաձայն Խեն Սոն Վոլը և Կիմ Չեն Իրը հանդիպել են շուրջ 10 տարի, սակայն Կորեայի նախագահի հայրը պնդել է, որ որդին վերջ դնի այդ հարաբերություններին: Դրանից հետո երգչուհին ամուսնացել է հյուսիսկորեացի գեներալներից մեկի հետ, ունեցել է որդի և տեղափոխվել արտասահման: