ԱԺ-ում ծեծուջարդ է Հրաչյա Հակոբյանի, Վահագն Ալեքսանյանի, Սիփան Գաբրիելյանի և այլոց մասնակցությամբ։

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց եղելությունը։ «Ես գնում էի մեր աշխատասենյակ, լսում եմ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ջարդուփշուրի ձայներ։ Հասկանում եմ, որ մեր տղաները այնտեղ պիտի լինեին, վազում եմ տեսնում եմ իրանք մեր տղաների հետ իբր խոսակցության են եղել, հավաքվել ծեծել են»,- նշեց նա։